ՖԻԴԵ-ն Արսեն Դավթյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում

Պատանի շախմատիստ Արսեն Դավթյանը միջազգային վարպետի կոչում է ստացել։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«ՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Արսեն Դավթյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում:
Շնորհավորում ենք Արսենին՝ մաղթելով նորանոր հաջողություններ»,- նշված է հաղորդագրությունում: