Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ին առանձին շրջաններում, 19-20-ը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։