Բայրամովն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Բայրամովն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը Բորելին ասել է իբրև «Հայաստանի սադրանքները», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարությունները» չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: