Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում

Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի հետ ունեցած տեխնիկական խնդրի պատճառով, բախվել է ճանապարհին տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք և առաջ ընթացել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Րաֆֆի Վարդանյանն ու կրտսեր պարեկ Արման Տիգրանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։