Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հենապատին, տուժածը հոսպիտալացվել է

Blog Image

Հոկտեմբերի 4-ին, ժամը 10:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակ­ված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:

Վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն․ Մ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send