Թուրքիայի արտգործնախարարից հրավեր եմ ստացել մասնակցել Անթալիայում անցկացվող ֆորումին և ըստ ամենայնի կմասնակցեմ:
Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ սա լավ հնարավորություն է երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար: