Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինչո՞ւ են դադարել ռուսաստանցիներին մեքենաներ վաճառել

Blog Image

Ռուսները լուրջ խնդիրների առաջ կանգնեցին, երբ որոշեցին նոր մեքենա գնել Ղազախստանի դիլերներից։ Այս շուկան դարձել է ռուսներից մեքենաներ գնելու ամենատարածվածներից մեկը. կան այդ ապրանքանիշերի մոդելներ, որոնք ներկայումս վաճառվում են և հաճախ ավելի մատչելի գներով: Այնուամենայնիվ, շատ դիլերներ սկսեցին հրաժարվել ռուսներին մեքենաներ վաճառելուց: Նման իրավիճակի է բախվել Autonews.ru-ի թղթակիցը, ով գնորդի անվան տակ դիմել է մի շարք ապրանքանիշերի դիլերային կենտրոններ։ 

Hyundai

Առևտրային ընկերությունը կտրականապես հրաժարվել է ռուսական անձնագրով անձանց մեքենա վաճառելուց։ Ավելին, դիլերային ընկերության աշխատակիցը չի կարողացել նշել նման սահմանափակումների պատճառը։ Նաև վաճառողը չի էլ փորձել Ռուսաստանի քաղաքացիներին ավտոմեքենա գնելու այլընտրանքային տարբերակներ առաջարկել։

Kia

Ռուսական անձնագրով Kia մակնիշի ավտոմեքենայի գնման դեպքում կան նրբերանգներ, և գումար խնայելը հեշտ չի լինի։ Ինչպես պարզաբանել է մենեջերը, նրանք կարող են մեքենա վաճառել միայն Ղազախստանի քաղաքացու:

Նույն պատկերն է եղել նաև Lada,Chery, Toyota, Volkswagen ապրանքանիշների դեպքում:

Ազգային ավտոմոբիլային միության (ԱՄՄ) ներկայացուցիչ Անտոն Շապարինը տեղական դիլերներից ռուսական անձնագրերով մեքենաների վաճառքի սահմանափակումները քաղաքական որոշում է անվանել։ 

Նշենք, որ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի հետ միասին։ ԵԱՏՄ-ն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։

Autonews.ru-ն համապատասխան հարցում է ուղարկել ԵԱՏՄ մամուլի ծառայությանը։

Send