Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն  ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան

Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն  ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան

Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Կապան» բժշկական  կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառակության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ շտապպգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։