Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Որքա՞ն գումար են ծախսել կուսակցությունները նախընտրական հիմնադրամներից

Blog Image

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները բացել են նախընտրական հիմնադրամներ այն բանկերում, որոնց ցանկը հաստատել է ԿԲ-ն։ Այս մասին տեղեկացրեց ԿԸՀ վերահսկիչ, վերստուգիչ ծառայության պետ  Տիգրան Պապիկյանը։ Նրա խոսքով՝  ծառայությունն ամփոփում է տեղեկանքները՝ կազմելով մեկ տեղեկանք։

«Բանկերից տեղեկանքները ստացվել են սեպտեմբերի 15-ին, այսինքն՝ թվերը ենթակա են փոփոխության։

«Հանրային  ձայն» կուսակցություն- նախընտրական հիմնադրամին մուծումները կազմել են 4 մլն 821 հազար դրամ, որից  ծախսվել է  շուրջ 4 մլն 255 հազար դրամը

«Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցություն-  269 մլն 247հազար 240 դրամ,որից ծախսվել է 263 մլն 192 հազար 519 դրամ

«Արդար Հայաստան» կուսակցություն-4 մլն 610 հազար, որից ծախսվել է 4մլն 104 հազար 600 դրամը

«Հաղթանակ» կուսակցություն-1մլն 20 հազար դրամ, որից ծախսվել է 998 հազար 200 դրամ
 
«Ուժը հայրենյաց» կուսակցություն- 32մլն 400 հազար դրամ, որից մնացել է 10 400 դրամ

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»- չունի մուծումներ և ծախսեր

«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 10 մլն 432 հազար 500 դրամ, որից ծախսվել է 8 մլն 864 հազար դրամ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-250 հազար դրամ, որից ծախսվել է 230 հազար դրամը

«Հանրապետություն» կուսակցություն- 32 մլն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է

«Միացյալ Հայաստան» կուսակցություն- 6 մլն 400 հազար դրամ, որից ծախսվել է 6մլն 185 հազար 820 դրամ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 13 մլն 100 հազար դրամ, որից ծախսվել է 12մլն 250 հազար

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-11 մլն 350 հազար դրամ, որից ծախսվել է 11մլն 303 հազար

«Ապրելու երկիր» կուսակցություն- 91 մլն 93 հազար դրամ, որից  ծախսվել է ավելի քան 87մլն  դրամ

«Մայր Հայաստան» դաշինք- 48 մլն 609 հազար 500 դրամ, որից ծախսվել է ավելի քան  41մլն դրամ»։

Send