Նախաճաշին, ճաշին և ընթրիքին. ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն անգամ հաց ուտեք

Շատերը սովոր են հաց ուտել օրը մի քանի անգամ՝ նախաճաշին, ճաշին և ընթրիքին։ Իսկ ոմանք, ընդհակառակը, այս մթերքը բացառում են իրենց սննդակարգից կամ օգտագործում են միայն առավոտյան՝ հավատալով, որ դա իրենց չի վնասի։
Սննդաբան և բժշկական գիտությունների թեկնածու Մարյանա Ջուտովան վստահեցրել է, որ եթե ամեն ճաշի հետ հաց ուտեք, ապա ոչ մի սարսափելի բան չի լինի։ Այնուամենայնիվ, կան մի քանի նրբերանգներ, որոնք պետք է հաշվի առնել:
Մասնագետի խոսքով, հացաբուլկեղենի օրական նորման միջինը 150 գ է։ Բայց եթե մարդը լիովին առողջ է և չունի ավելորդ քաշ, ապա այս նորմը չպահպանելը որևէ կերպ չի ազդի մարմնի վրա։
Լավագույնն է ընտրել ամբողջական ալյուրից պատրաստված հացը, խորհուրդ տվեց Մարյանա Ջուտովան։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն։ Այս ապրանքը պարունակում է ամենաշատ վիտամիններ, հանքանյութեր և ամինաթթուներ:
Նրանք, ովքեր փորձում են նիհարել, պետք է հաշվի առնեն հացի կալորիականությունը: Ամբողջական ցորենի ալյուրից պատրաստված արտադրանքի էներգետիկ արժեքը մոտավորապես 202 կալորիա է 100 գ-ում, իսկ բարձրակարգ ցորենի ալյուրից՝ մոտ 260 կալորիա: