ՌԴ բանակը Կուրսկի շրջանում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈՒ մի ամբողջ շարասյուն. այրվել է արևմտյան 11 զրահամեքենա

ՌԴ բանակը Կուրսկի շրջանում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈՒ մի ամբողջ շարասյուն. այրվել է արևմտյան 11 զրահամեքենա

Ռուսական բանակը Կուրսկի շրջանում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի մի ամբողջ շարասյուն՝ այրվել է արևմտյան 11 զրահամեքենա, ինչպես նաև անձնակազմը, ովքեր ներսում են եղել։

Բացի կենդանի ուժի զգալի կորուստների ապացույցներից, ռազմական Telegram ալիքները հրապարակում են նաև այլ պետությունների կողմից մատակարարված՝ այրված և տապալված ուկրաինական տեխնիկայի լուսանկարներ:

Ընդհանուր առմամբ, 810-րդ ծովային բրիգադի ստորաբաժանումները ոչնչացրել են 11 միավոր արտասահմանյան տեխնիկա և մի քանի տասնյակ գրոհայիններ։ Կորուստները ներառում էին ամերիկյան Cougar H զրահամեքենա, կանադական Roshel Senator զրահամեքենաներ և մի քանի ուկրաինական Kozak-7 զրահամեքենաներ։

(18+) Կադրերը՝ այստեղ 

Ըստ հաղորդագրությունների՝ ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է նաև Տորեցկի մոտ գտնվող Ժելեզնոյե քաղաքը։

Երկար սպասված կադրեր են հայտնվել հատուկ գործողության տարածքից, որտեղ ռուս զինվորները հայտարարում են Տորեցկի մերձակայքում գտնվող Ժելեզնոյե քաղաքի ազատագրման մասին։ Գյուղի կենտրոնում 3-րդ հետևակային գումարտակի, 109-րդ հետևակային գնդի և 1-ին սլավոնական բրիգադի զինծառայողները բրիգադի դրոշի հետ միասին բարձրացրել են ռուսական եռագույնը։

Տեսանյութը՝ այստեղ