Արտետա․ Հույս ունենք, որ կշարունակենք համալրել կազմը

Արտետա․ Հույս ունենք, որ կշարունակենք համալրել կազմը

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս ունի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հինգ նորեկներից հետո եւս մի քանի ձեռքբերում ունենալ։ Այդ մասին նա ասել է Լոնդոնում տեղի ունեցած ընկերական խաղում իսպանական «Սեւիլիային» 6:0 հաշվով հաղթելուց հետո

«Մենք հույս ունենք, որ դեռ կշարունակենք համալրել կազմը, եթե շուկան թույլ տա։ Տեսել եք, որ վերջին օրերին որոշակի շարժում այդ ուղղությամբ եղել է։

Մենք ցանկանում ենք բոլոր օղակներում ունենալ հավասարակշռված կազմ, որը նախատեսել ենք հենց սկսզբից»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Այս ամիս «Արսենալն» արդեն ձեռք է բերել հարձակվող Գաբրիել Ժեզուսին, պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին, կիսապաշտպաններ Ֆաբիու Վիեյրային ու Մարկինյոս Օլիվեյրային եւ դարպասապահ Մեթ Թյորներին՝ ծախսելով մոտ 120 միլիոն ֆունտ ստերլինգ։