Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամի գլխավորած պատվիրակությանը

 Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: