ԵԱ. Վազգեն Թևանյանը պարտվել է, Արման Անդրեասյանը դուրս եկել կիսաեզրափակիչ

ԵԱ. Վազգեն Թևանյանը պարտվել է, Արման Անդրեասյանը դուրս եկել կիսաեզրափակիչ

Բրատիսլավայում այսօր մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարը սկսել են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։

¼-ում Վազգեն Թևանյանը չափազանց լարված պայքարում պարտություն է կրել՝ 2:3 հաշվով զիջելով ռուս ըմբիշին:

Ըստ ըմբշամարտի ֆեդերացիայի, նա դեռևս մեծ հնարավորություններ ունի սփոփիչ գոտեմարտի  և բրոնզի համար պայքարելու համար։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 4:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսեյ Բորուտին և դուրս եկել 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ակակի Կեմերթելիձեն (Վրաստան):