Ամերիկացի ֆիթնես մարզիչ, դերասան և Բրիթնի Սփիրսի ամուսին Սեմ Ասգարին Instagram-ի իր սթորիում հաստատել է, որ որոշել է բաժանվել երգչուհուց։
«Վեց տարի միմյանց հանդեպ սիրուց և նվիրվածությունից հետո ես և կինս որոշեցինք ավարտել մեր ճանապարհորդությունը միասին: Մենք կպահպանենք սերն ու հարգանքը, որ տածում ենք միմյանց հանդեպ, և ես նրան միշտ ամենալավն եմ մաղթում»,- գրել է Սեմը:
Բրիթնի Սփիրսը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում հաղորդվել էր, որ չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի դատարան են ներկայացվել զույգի ամուսնալուծության փաստաթղթերը։
Բրիտանական The Guardian թերթը, հղում անելով Ասգարիի ներկայացուցչին, գրում է, որ ֆիթնես մարզիչը մտադիր չէ վիճարկել ամուսնական պայմանագիրը։