Բուրյաթիայում շոգը կհասնի +40 աստիճանի

Հուլիսի 1-ից 4-ը Բուրյաթիայում սպասվում է մինչև 40 աստիճան տաքություն, հայտնում է ԱԻՆ մարզային շտաբը։
«Հուլիսի 1-4-ը հանրապետությունում սպասվում է ինտենսիվ շոգ՝ 35-40 աստիճան տաքություն, ՌԴ ԱԻՆ Բուրյաթիայի Հանրապետության գլխավոր վարչությունը քաղաքացիներին հիշեցնում է պահպանել անվտանգության միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հանրապետության բնակիչներին հորդորել է խուսափել արևի տակ մնալուց, ավելի շատ ջուր խմել, կրել բաց գույնի հագուստ, գլխարկ և ուշադիր լինել երեխաներին։