Ովքեր են կողմ Ադրբեջանի առաջարկին․ «Հրապարակ»

Ովքեր են կողմ Ադրբեջանի առաջարկին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է, խանութները գրեթե դափ-դատարկ են, առաջին անհրաժեշտության մթերքները սահմանափակ քանակով են մարդկանց հասանելի։ Արցախից մեզ պատմեցին, որ թերսնման հետեւանքով ուշագնացության դեպքերը շատացել են: Միայն վերջին հանրահավաքի ժամանակ 3-4 երիտասարդ կին է ուշագնաց եղել, որոնցից մեկը՝ հղի: Շտապօգնության բժիշկներն ախտորոշել են, որ երիտասարդ կանանց ուշագնացության պատճառը թերսնվածությունն է: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, վատացածներից մեկը հենց նրա կողքին է եղել։

Եվ չնայած այս ծանր վիճակին, Ադրբեջանի մեկնած «մարդասիրական ձեռքը»՝ Աղդամով առեւտուր անելու առաջարկը, բոլոր արցախցիների համար մերժելի է, եւ սրանով էր պայմանավորված բետոնապատնեշով Աղդամ տանող ճանապարհը փակելու ակցիան։ Բայց Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իշխանություններին համոզել, որ ընդունեն այդ առաջարկը, որ բնակչությունը սովամահ չլինի, չհուսահատվի եւ հետագայում չլքի Արցախը: Այսինքն` Արցախի ինտեգրումն Ադրբեջանին համարում են նվազ վտանգավոր, քան այս իրավիճակը: Այդ ուժերի առաջամարտիկը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքն» է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում