Փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին․ այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութունից։
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։