Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել, բախվել աջ գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական փրկարարները, ապա օպերատիվորեն ժամանած Արտաշատի թիվ 23 հրշեջ-փկրկարարաան ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներն են Երևանի բնակիչ 23-ամյա Արթուր Թամոյանը և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ներսիսյանը: