Կնոջն ու դստերը սպանած տղամարդը 13 միավոր զենք է ունեցել

Մոսկվայի արեւմուտքում կնոջը եւ երեխային ենթադրաբար սպանած տղամարդը ունեցել է 13 միավոր քաղաքացիական զենք, հաղորդում է Ռոսգվարդիայի Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը։
Ինչպես հայտնել են մայրաքաղաքի քննչական կոմիտեից եւ դատախազությունից, երեք հոգու դիակները հայտնաբերվել են համալսարանական պողոտայի բնակարանում, հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ: Քննության առաջնային վարկածի համաձայն՝ ընտանիքի գլուխը սպանել է կնոջն ու դստերը, որից հետո ինքնասպան է եղել։
Իրավապահ մարմիններում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդն անցյալում զբաղեցրել է Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը: