Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քաոս՝ Հայկական բժշկական ինստիտուտում․ 60-ից ավելի ուսանող հեռացման եզրին է

Blog Image

Քաոտիկ իրավիճակ է ստեղծվել Հայկական բժշկական ինստիտուտում։ Ուսանողների մեկնաբանմամբ՝ ռեկտորատի քմահաճույքների պատճառով տուժելու է ավելի քան 60 ուսանող։

MediaHub.am-ի հետ զրույցում ինստիտուտի ուսանողներից մեկը պատմեց, որ, ի սկզբանե, այդ 60-ից ավելի ուսանողները համալսարան են ընդունվել այն պայմանագրով, համաձայն որի՝ ուսանողը պարտավոր է 12 կրեդիտը հանձնել, եթե այն չհանձնի, ապա հետո միայն կհեռացվի ինստիտուտից կամ կուրսը կկրկնի։

«Ես ստորագրել եմ հետևյալ պայմանագիրը, որտեղ հստակ նշված է՝ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից մինչև ուսումնական տարվա ավարտը, այսինքն իմ կուրսի դեպքում՝ մինչև 2025 թվականը։ Պայմանագիրը ինստիտուտը խախտել է։ Սեպտեմբերից նոր ռեկտոր է նշանակվել ու հայտարարել, թե կրեդիտային համակարգը հանում է ու մեկ հնարավորություն տալիս մարելու համար, որի օրը, սակայն, ոչ մի ուսանողի չի ծանուցվել։ Իրականում, ակնհայտ է, որ իրենց առաջ խնդիր ունեն ուսանողներին զտելու և քիչ ուսանողով ավարտական կուրս հասնելու, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին։ Հիմա 60-ից ավելի ուսանողի ճակատագիր օդում կախված է․ կա՛մ պետք է մեր կամքով վերցնենք մեր գործերն ու դուրս գանք ինստիտուտից, կա՛մ պետք է նորից 3-րդ կուրս նստենք»,- ասաց ուսանողը և հավելեց, որ 6-րդ կուրսից մեկ ուսանող արդեն պետք է կրկին 3-րդ կուրս փոխադրվի։ 

Այս պահին ուսումնական հաստատությունում այնպիսի իրավիճակ է, որ երկու ֆակուլտետ միասին ստեղծված խնդիրը լուծել չի կարողնում, նույնիսկ աշխատանքից ազատված դասախոսներ կան։ 

«Դեկանատից ասում են, որ ոչինչ փոխել չեն կարող, ձեռքերը լվացել են ու մի կողմ քաշվել,  իսկ ռեկտորի հետ ոչ մի կերպ խոսել հնարավոր չէ, կապի դուրս չի գալիս, չի հաղորդակցվում։ Որոշումն առանց ուսանողների հետ քննարկելու են կայացրել»,-պատմեց ուսանողը։

MediaHub-ը հաջորդիվ կներկայացնի նաև ինստիտուտի դիրքորոշումն ու պարզաբանումը։

Լիաննա Թորոսյան

Send