Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, գողացել են «BMW»-ի կողային հայելիների ապակիներ և դիմապակու տակ թողել «Telegram» ալիքի «griaxpers» անվամբ հղում. Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 26-ին ժամը 23։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է Դավիթաշեն 3-րդ թաղամաս 4-րդ շենքի բակում կայանված Երևանի բնակիչ 27-ամյա Շահեն Գ․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը կատարելուց հետո դիմապակու տակ թողել են «Telegram» ալիքի «griaxpers» անվամբ հղում, իսկ տուժածին պատճառվել է մոտ 120 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի փասոտվ ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժող Շահեն Գ․-ն «Շահեն Գևորգյան» ԱՁ-ի տնօրենն է։

Send