Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը

Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրամիության համար «հուսադրող» է որակել սահմանազատման ու սահամանագծման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը, որի արդյունքներով հայկական կողմը, հիշեցնենք, հերթական զիջումներին է համաձայնվել։

Կլաարն այս առնչությամբ X-ում գրել է՝  Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ «համապարփակ և տևական կարգավորման նպատակով»։