«Կանեփ-կակաչ 2022» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Արցախում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1563 կգ կանեփ

«Կանեփ-կակաչ 2022» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Արցախում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1563 կգ կանեփ

2022 թվականի հունիսի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ՝ Արցախի Հանրապետությունում անց է կացվել «Կանեփ-Կակաչ 2022» համալիր միջոցառման առաջին փուլը:

Համալիր միջոցառման շրջանակում թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու դեպքերով՝ ստուգումներ են իրականացվում սահմանված կարգով, իսկ չմշակված բույսերը ոչնչացվել են սահմանված եղանակով:

ՔՀ վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ի հայտ են բերել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 18 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-ի համեմատ:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ կամովին հանձնվել է որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք:

«Կանեփ-կակաչ 2022» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1563 կգ կանեփ տեսակի չմշակված (վայրի) բույս, որոնց կապակցությամբ կազմվել են համապատասխան ակտեր: