Անհեթեթություն է, Արցախի դիրքերում որևէ հրդեհ չի եղել

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները ակտիվորեն մի տեսանյութ են տարածում՝ գրառմամբ, թե Արցախի սահմանային դիրքերից մեկում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ։
MediaHub.am-ը կապ հաստատեց ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանի հետ, որը կտրականապես հերքեց տարածվող լուրերը։
«Անհեթեթություն է, առաջարկում եմ լուրջ չվերաբերվել։ Իհարկե նման բան չկա»,- նշեց Սարումյանը։
Նարե Գնունի