Մահացու վրաերթ․ վարորդը փախուստի է դիմել

Մահացու վրաերթ․ վարորդը փախուստի է դիմել

Նոյեմբերի 26-ին, ժամը 19.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում հայտնաբերվել է 34-ամյա Սարգիս Բադալյանի դիակը: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ նա Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

`