Գերիների հարզատներով պաշտպանվել ու ազգը բաժանել՝ սա է քո ձեռագիրը. Հայկ Մամիջանյան

Երևան-Շիրակ մայրուղու վրա հավաքված անհայտ կորած մեր զինվորների հարազատների հետ մենք զրուցում էինք և խնդիրը արդեն հարթվել էր, բայց մի քանի սադրիչ (ըստ իմ տեղեկությունների Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ) հրահրեցին հրմշտոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Լրատվամիջոցների համար
Երևան-Շիրակ մայրուղու վրա հավաքված անհայտ կորած մեր զինվորների հարազատների հետ մենք զրուցում էինք և խնդիրը արդեն հարթվել էր, բայց մի քանի սադրիչ (ըստ իմ տեղեկությունների Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ) հրահրեցին հրմշտոց:
Գերիների հարզատներով պաշտպանվել ու ազգը բաժանել՝ սա է քո ձեռագիրը»,- գրել է նա:
Նշենք,որ մինչ Գյումրի հասնելը` Հոռոմի խաչմերուկում մի խումբ քաղաքացինր փակել էին ճանապարևհը ընդդիմադիրների առաջ: Որոշ տեղեկություններով նրանք Գյումրիից չէին: