Ալիևը Էրդողանին հրավիրել է Բաքու

Ալիևը Էրդողանին հրավիրել է Բաքու

Ալիևը Էրդողանի հետ քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարները, նրան հրավիրել այցելել Բաքու։

Երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Նախագահները շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։