Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակել և վնասել էր համագյուղացու գառներին. «Ես զգուշացրել էի, որ գառների հոտը չմտցնի իմ հողամաս»

Blog Image

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մեկ շաբաթ առաջ Այգեպատ գյուղի դաշտերում նույն գյուղի բնակիչը որսորդական հրացանից կրակել և վնասել է համագյուղացու գառներին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 66-ամյա տղամարդը ներկայացել է Արտաշատի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը: Նա հայտնել, թե օրեր առաջ տեսնել է, որ համագյուղացու գառները իր հողամասում արոտ են անում՝ վնասելով տնկիները, և քանի որ ինքը նախկինում զգուշացրել էր համագյուղացուն, որ գառների հոտը չմտցնի իր հողամասը, զայրացած կրակել է գառների ուղղությամբ՝ վնասելով նրանց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Send