Ներկայացվել են iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը․ ի՞նչ նոր հնարավորություններ ունեն հեռախոսները

Apple ընկերությունն այսօր Wanderlust միջոցառմանը ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնը:
Նոր iPhone-ը չունի Face ID։ Այժմ տեսախցիկը և սենսորները տեղակայված են Dynamic Island-ում՝ էկրանի զույգ անցքերի մեջ։ Հետևի վահանակը պատրաստված է ապակուց։ Նախկին Lightning-ի փոխարեն նոր սմարթֆոնն ունի USB-C միակցիչ։ Այժմ դուք կարող եք լիցքավորել ձեր MacBook-ը, iPad-ը, iPhone-ը և նույնիսկ երկրորդ սերնդի AirPods Pro-ն մեկ մալուխով։
IPhone 15-ը նաև ունի Apple-ի երկրորդ սերնդի U2 լայնաշերտ չիպ, որը կծառայի կորած սարքերի կամ airtag պիտակներով իրերի որոնման համար, ինչպես նաև հնարավորություն կտա գտնել մոտակայքում այլ iPhone-ներ:
Նոր դիմանկարային ռեժիմի շնորհիվ հեռախոսը ինքնուրույն կհասկանա՝ արդյոք մարդու է նկարում, թե ընտանի կենդանու, և արդյոք սուբյեկտը կադրում է, թե ոչ։
Titanium դիզայնով iPhone 15 Pro-ն էր ամենաթեթև Pro սմարթֆոնն է երբևէ:
Apple-ը, ինչպես և սպասվում էր, փոքրացրել է էկրանի շրջանակը։ iPhone 15 Pro-ի էկրանի անկյունագիծը 6,1 դյույմ է։ iPhone 15 Pro Max-ն ունի 6,7 դյույմանոց էկրան։
Apple-ը հայտարարել է, որ 5-րդ կարգի տիտանն օգտագործվում է նաև ՆԱՍԱ-ի մարսագնացում: Նոր սմարթֆոններից հեռացրել են դասական ձայնային ռեժիմի անջատիչը՝ այն փոխարինելով կոճակով։ iOS 17-ին ավելացվել է Standby ռեժիմը։ iPhone 15 Pro-ն համատեղելի է ամենաժամանակակից գեյմփադների հետ: