ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Ռուսաստանում դեսպան նշանակել Լին Թրեյսիին, ով ներկայումս ղեկավարում է Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
CNN-ը նշում է, որ Բայդենի վարչակազմը հուսով է, որ Թրեյսին արագ կանցնի Մոսկվայում դեսպանի պաշտոնին։ Հեռուստաալիքն ընդգծում է, որ նրա ժամանման և պաշտոնական նշանակման ժամկետները կախված կլինեն նրանից, թե Ռուսաստանը կհամաձայնի՞ նրան ընդունել որպես դեսպան։
Այսպիսով, Թրեյսին կարող է դառնալ Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը։