Կիլոմետրանոց խցանում Սեւան-Երեւան մայրուղում․ ինչ է կատարվում (տեսանյութ)

Սևան-Երևան Մ4 մայրուղում շարունակվում են ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Մոտ մեկ կմ հատվածի շինարարական աշխատանքները կիլոմետրանոց խցանումների պատճառ են դարձել հենց աշխատանքային շաբաթվա առաջին օրվա կարևոր ժամին։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ այս հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքները նախատեսվածից ուշ են ավարտվելու, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե այդ հատվածում աշխատանքները համակարգված պետք է արվեին, որ լողափնյա սեզոնին մարդիկ նման խնդրի չբախվեին։
Տեսանյութ՝ ստորև