Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացել, մայր ու երեխան են տnւժել (տեսանյութեր)

Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացել, մայր ու երեխան են տnւժել (տեսանյութեր)

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Մակեեւկա քաղաքի կենտրոնի գնդակոծման հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել, մայր ու երեխան են տուժել։

Ըստ SHOT-ի՝ հարված է հասցվել տեղի ավտոկայանի տարածքին, որտեղ հանգստյան օրերին շատ մարդ է եղել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, այրվել մեքենաներ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։

Վնասվել են նաև ավտոբուս ու 5 մթերային խանութ։

Խոցված հրթիռի բեկորներն ընկել են կենտրոնական քաղաքային շրջանում։  Հարվածի հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր և 15 ավտոմեքենա: