Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտի ոստիկանության բաժնի պետն ու հետախուզության բաժանմունքի պետը կասկածվում են ունեցվածք գողանալու համար

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր  են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնից՝ անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արտակ Անտոնյանի ահազանգով ճշտել է, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Բաղրյանը ապօրինի կերպով տնօրինում է սեփականության հիմքով իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։

Համայնքային ոստիկանության տեսուչը պարզել է նաև, որ նշված ավտոմեքենան Արցախի Ներքին գործերի նախարարի կողմից նվիրվել է Ա․ Անտոնյանին, սակայն Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման ժամանակ Ա․ Բաղրյանը, ով այդ ժամանակ աշխատել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, նույն բաժնի պետ, Երևանում բնակվող 57-ամյա Ռոմա Հարությունյանի բանավոր թույլատվությամբ նշված ավտոմեքենայով տեղափոխվել է  Հայաստան և հետագայում սոցիալական ծանր վիճակից ելնելով ավտոմեքենան որպես պահեստամաս վաճառել է։

Send