0:0 Փյունիկ-Շերիֆ ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց

0:0 Փյունիկ-Շերիֆ ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» օգոստոսի 18-ին սեփական հարկի տակ ընդունել է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»․ գրում է armsport.am-ը։

Հանդիպումն անցկացվում է Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձության զոհերի hիշատակին։ Նշենք, որ Ֆուտբոլիստները հանդիպումը անցկացնում են սև թևկապներով։

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասար խաղ ցուցադերցին։ Դրվագներից մեկում խաղադաշտի կենտրոնում մեր թիմի ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք ստացան և այն արագորեն խաղարկեցին, սակայն «Փյունիկի» ֆուտբոլիստը հայտնվեց խաղից դուրս իրավիճակում։

Հանդիպման 32-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն դարպասային գծից Յուրչենկոն որսաց գնդակը։ 37-րդ րոպեին տանտերերը վտանգավոր գրոհեցին, մրցակցի պաշտպանից գնդակը դուրս եկավ անկյունային, իսկ դրա խաղարկումից հետո երևանյանի թիմի ֆուտբոլիստի գլխով հարվածը չդիպուկ չստացվեց։ 43-րդ րոպեին Մելիքյանի թիմում տեղի ունեցավ փոխարինում․ Կովալենկոյին փոխարինեց Գայիչը։ Ընդհանուր առմամբ՝ խաղակեսի երկրորդ հատվածն  ավելի ակտիվ անցկացրեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին․ խաղակեսից հետո լուսատախտակին զրոներ են։