Քննարկվում է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի հարցը

Քննարկվում է «Վիվա-ՄՏՍ»-ի բաժնետոմսերի վաճառքի հարցը։ Լուրը MediaHub.am-ին հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Նրա խոսքով՝ ռուսական «ՄՏՍ» ՓԲԸ դուստր ձեռնարկությունը դիմել է հանձնաժողովին՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար։
«Այս պահին քննարկման փուլում ենք»,- ասաց Ազիզյանը։
Նա տեղեկացրեց, որ այժմ կարգավորող հանձնաժողովը սպասում է ԲՏԱ նախարարության ու ԱԱԾ-ի եզրակացություններին, որպեսզի որոշի՝ բավարարո՞ւմ է ընկերության հայտը, թե՞՝ ոչ։
Թե ով է բաժնետոմսերի հավանական գնորդը, Ազիզյանը չհայտնեց՝ նշելով, որ առևտրային գաղտնիք է։
«Ընկերությունը դիմումի հետ արդեն իսկ հավանական գնորդին ներկայացրել է»,- ասաց Ազիզյանը։
Նշենք, որ ԲՏԱ և ԱԱԾ դիրքորոշումները ներկայացնելու համար նախատեսված է 40 աշխատանքային օր, որից հետո ՀԾԿՀ-ն ունի 15 աշխատանքային օր՝ որոշումն ընդունելու համար։
Նարե Գնունի