Իլոն Մասկը կորցրել է ամենահարուստ գործարարի կարգավիճակը․ ո՞վ է նրանից առաջ անցել

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Այս մասին են վկայում Billionaires Index-ի տվյալները։
Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը մեկ գիշերվա ընթացքում կրճատվել է 500 միլիոն դոլարով, սակայն տարեկան արտահայտությամբ աճել է 23,4 միլիարդ դոլարով՝ հասնելով 200 միլիարդ դոլարի:
Մասկի կապիտալը նվազել է մինչև 198 մլրդ դոլար։ Վերջերս նա կորցրել է 17,6 միլիարդ, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 31,3 միլիարդ։
Վարկանիշի երրորդ տեղում LVMH ընկերությունների ֆրանսիական խմբի սեփականատեր Բեռնար Առնոն է։ Նրա կարողությունը կազմում է 197 միլիարդ դոլար: Տարվա ընթացքում այն աճել է 18,3 միլիարդով։ Գործարարի կապիտալի վերջին փոփոխությունը կազմել է 1,84 մլրդ։