Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաժան սպանություն՝ Քարակերտում (լուսանկարներ)

Blog Image

Mediahub-ի տեղեկություններով՝ լուսադեմին Արմավիրի մարզի Քարակերտում գյուղում դաժան սպանություն է տեղի ունեցել։ «ONE» նորաբաց կարաոկե ակումբում ծագած կենցաղային վեճի պատճառով՝ 23-ամյա երիտասարդը դանակահարել է 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացել է։

ԹԱՐՄԱՑՎԱԾ․

Հուլիսի 3-ի լուսադեմին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության են ընդունվել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն եւ 53-ամյա Քերոբ Հ․-ն։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանի, մարզի դատախազ Վահան Սարգսյանի եւ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Միմոնյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Քարակերտ գյուղի «One» կարաոկե ակումբում գիշերը ժամը 00։03-ի սահմաններում Քարակերտ գյուղի 3 բնակիչները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Բ․-ի եւ նույն գյուղի բնակիչ 24-ամյա Վալերի Ս․-ի հետ։

Վեճի մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Արտենի բնակիչ Զոհրաբ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Քարակերտի բնակիչներ Սարգսին, Անդրանիկին եւ Քերոբին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 53-ամյա Քերոբ Հայրապետյանը մահացել է։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայությունից MediaHub-ին հաստատեցին տեղեկությունը եւ փոխանցեցին, որ 2 անձ ձերբակալվել են։

Լ․Ս․


Send