«Որտեղի՞ց կարող եմ լոլիկ գնել». ինչ անհարկի զանգեր են ստացվել Թուրքիայի շտապօգնության կենտրոն

Թուրքիայում 2023 թվականի հունվարի 1-ից «Շտապ օգնության» կանչերի կենտրոն ստացված 277 հազար կանչից 198 հազարն արձանագրվել է որպես անհարկի կանչ. այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Որտեղի՞ց կարող եմ գնել 1 կգ լոլիկ», «Ժամը քանի՞սն է». ըստ վիճակագրական տվյալների՝ այս երկու հարցերը եղել են ամենից շատ տրվողները։
Զեկուցվել է, որ «Զեղծարարության մասին» օրենքի շրջանակներում վարչական տուգանքներ է նշանակվել տարբեր անձանց նկատմամբ, ովքեր տարվա ընթացքում խանգարել են զանգերի կենտրոնի բնականոն աշխատանքին։
Շտապ օգնության կենտրոնը ստեղծվել է Թուրքիայում խոշոր երկրաշարժերի ֆոնին՝ հասցված վնասներին արձագանքելու նպատակով։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld