Իրանցի վարորդը «Volvo» բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Որոտան գետում

Իրանցի վարորդը «Volvo» բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Որոտան գետում

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սիսիան-Կապան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Սալահ Ասադուլարինը իր վարած «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Որոտան գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են բեռնատարը։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։