Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ ինչ իրավիճակ է սահմանին

Արցախի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն
Տուժածներ չկան։ Խաղաղապահները հետաքննում են կատարվածը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։