Խոզը սպանել է իրեն մորթել ցանկացող մսագործին

Խոզը սպանել է իրեն մորթել ցանկացող մսագործին

Հոնկոնգում խոզը սպանել է տարեց մսագործին, ով պատրաստվում էր մորթել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ին սպանդանոցներից մեկում, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ 61-ամյա տղամարդը շշմեցրել է կենդանուն էլեկտրաշոկով և պատրաստվում էր մորթել, սակայն խոզն ուշքի է եկել և հարձակվել նրա վրա։ Սկսվել է անհավասար պայքար, որի ընթացքում խոզը տապալել է մսագործին։ Ի վերջո տղամարդն ընկել է և վիրավորվել սեփական հրացանի կրակոցից։

Արյունահոս տղամարդուն հայտնաբերել է նրա գործընկերը։ Տուժածի ձեռքին դանակ է եղել, իսկ ոտքին՝ խորը վերք։ Մսագործին հոսպիտալացրել են, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Կենդանու հետագա ճակատագիրը հայտնի չէ։