«Կենդանի» միտք, վառ երևակայություն, լավ հիշողություն... որո՞նք են թուղթ ու գրիչով աշխատելու կարևորությունները

«Կենդանի» միտք, վառ երևակայություն, լավ հիշողություն... որո՞նք են թուղթ ու գրիչով աշխատելու կարևորությունները

Ամենափայլուն գաղափարները ծնվում են թղթի վրա... և անմիջապես արժեզրկվում սմարթֆոններում…

Աշխարհում` լի Էլեկտրոնային գրքերով, նամակներով ու հաղորդագրությամբ, ցանկանում ենք հիշեցնել գրչով գրելու գեղեցկությունն ու արժեքը:

21-րդ դարում ժամանակակից տեխնոլոգիաները արմատապես փոխել են մարդկանց գրելու ձևը և աստիճանաբար հեռացնում են մեզ գրելու գործիքների աշխարհից: Ավելորդ է ասել, որ գրչի և թղթի օգտագործումը կտրուկ նվազել է վերջին տասնամյակի ընթացքում:

Մեզանից յուրաքանչյուրն անցել է ձանձրալի տողերի միջով, մատյաններով, կանաչ տետրերում հորիզոնական տողերով, որոնց մեջ պետք էր ուշադիր գրել, որպեսզի չտրորեինք լուսանցքների կարմիր գծերը։ 

Ժամանակին դպրոցներում սովորեցնում էին անսխալ, ձեռքով, տողի հավասարությամբ գրելու կարողությունը։ Հիմա շատ բան է փոխվել...

Օրինակ՝ Ֆինլանդիայում 2016 թվականից լիովին հրաժարվել են գրչից, փոխարինելով այն էլոկտրոնային  գաջեթներով։

ԱՄՆ-ում էլ դեռ 2013 թվականից ձեռքով գրել սովորելու պահանջը հանվել է հիմնական կրթական չափորոշիչներից։ Որոշ նահանգներում, օրինակ՝ Արիզոնայում, դեռ սովորեցնում են երեխաներին աշխատել թուղթ ու գրիչով, սակայն այս նահանգները փոքրամասնություն են կազմում:

Ու չնայած, որ բոլորն այսօր անցել են էլեկտրոնային նշումների, երբեմն դեռ արժե հիշել, թե ինչպես գրիչը ճիշտ պահել ձեռքում: Ինչո՞ւ: Պատասխանները կգտնեք ստորև… 

Հրաժարվելով գրել ձեռքով, մենք կորցնում ենք մտածողության արագության և հստակության, հիշողության, ստեղծագործական ունակություններ։ Կան ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ մարդիկ, ովքեր պարբերաբար գրում են ձեռքով, ավելի կազմակերպված և հետևողական են, քան նրանք, ովքեր նախընտրում են հավաքել ստեղնաշարով:

Ձեռագիր գրելու պրակտիկան բարելավում է մտքերի հստակությունը, հանգստացնում է անհանգիստ միտքը, զարգացնում ստեղծագործական ունակությունները, օգնում է ազատվել ավելորդ և ամենօրյա սթրեսից:

Գրչի և թղթի հետ աշխատելիս մարդու զգայական համակարգը ծանրաբեռնված չէ։ 

Ձեռագիրը եզակի է, ինչպես մատնահետքերը կամ աչքի ծիածանաթաղանթը: Անհատականությունն արտահայտվում է տառերի չափերով, ձևով, նույնիսկ էջի բառերի դասավորությամբ։ Ստացվում է, որ մարդը ձեռքով նամակ գրելով, դրա մեջ դնում է իր մի մասը։ Էլեկտրոնային փաստաթուղթն անդեմ է, տառատեսակները՝ ստանդարտ։  

Ձեռագիր գրելը ներգրավում է ուղեղի բազմաթիվ հատվածներ, որոնցից մեկը ցանցային ակտիվացման համակարգն է, որը կտրում է ավելորդ ամեն ինչ և օգնում կենտրոնանալ առաջադրանքի վրա՝ ընդգծելով ամենաառաջնահերթ տեղեկատվությունը: Թղթի վրա գրչով գրելով՝ մենք ավելի լավ ենք կենտրոնանում, ինչպես նաև ստիպում ենք ուղեղին ուշադրություն դարձնել մեր գրածին:

Մարդը, ով կանոնավոր կերպով զբաղվում է ձեռքով գրելով, ունի ավելի «կենդանի» միտք, վառ երևակայություն, լավ հիշողություն և, որ ամենակարևորն է, նման մարդը նվազեցնում է անբուժելի Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։ 

Մտքեր բարձրաձայնելը, գաղափարների որոնումը, ահա թե ինչ է ինձ համար գրչով ազատ գրելը: Երբ սկսում ես դրանք հանձնել թղթին, մտքերդ ավելի պարզ են դառնում։ Կարծես դու ավելի ես մոտենում հեռու թվացող նպատակին և ամեն տողով ավելի լավ սկսում տեսնել այն: 

Նամակ գրելը գրելու պրակտիկայի ամենապարզ և բնական ձևն է: Այն ունի թերապևտիկ ազդեցություն և օգնում է մաքրել մտքերը: 

Ակնթարթային նամակների, հեռախոսազանգերի և Zoom-ի դարաշրջանում սիրո խոստովանությունների լրջությունը կորել է: Բայց մինչև վերջերս մարդիկ պետք է օգտագործեին թուղթ ու գրիչ՝ քնքուշ զգացմունքներ արտահայտելու համար, ուղղված իրենց սիրելիին: Պատմության էջերում մնացել են նման ձեռագրերի նմուշներ համաշխարհային պատմության մեծերից՝ Նապոլեոն, Դիդրո և շատ ուրիշներ: Սիրային նամակներ, որոնք վկայում են սիրո, կրքի, հույսի, կարոտի և խանդի մասին։