Նախատեսվում է ապառազմականացնել Ոստիկանության զորքերը և ձևավորել Ոստիկանության գվարդիա: Այս մասին զեկուցվել է Ոստիկանության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զեկուցվել է, որ 2022 թվականին ավարտին է հասցվել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության բնականոն գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս:
Նշվել է, որ Ոստիկանության գվարդիայի գործառույթների մեջ են մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը և այլն: