Կենդանակերպի նշանների 6 զույգեր, ովքեր դատապարտված են բաժանման

Կենդանակերպի նշանների 6 զույգեր, ովքեր դատապարտված են բաժանման

Հիմա ձեզ կներկայացնենք կենդանակերպի այն նշաններին, որոնց միությունը վատ կարող է անդրադառնալ զույգերի վրա, մի խոսքով խորհուրդ չի տրվում նույնիսկ փորձել հարաբերություններ կառուցել անհամատեղելիության պատճառով։

Ձկներ և Ջրհոս

Ջրհոսները մշտապես ձգտում են նոր հորիզոնների, նրանց համար հարաբերությունները կյանքի միակ նպատակն ու հետաքրքրությունը չէ, այլ դրանց մի մաս, նրանք գրեթե միշտ նոր հետաքրքրություններ են փնտրում։ Ձկները սիրում են ուշադրություն, մշտապես ուշադրություն են պահանջում իրենց կողակցից ինչն էլ ջրհոսները ընդունակ չեն, քանի որ նրանք մշտապես զբաղված են, ձկներն էլ նեղանում են և մշտապես տարաձայնությունների մեջ են լինի, նման հարաբերությունները քայքայում են երկու կողմին էլ։

Խոյ և Ցուլ

Խոյերը համառ են, ամբիցիոզ, նրանց համար ամենաբարձր տեղում մարդկանց բարոյական հատկություններն են, անհամբեր Ցուլերը հազվադեպ են տպավորում Խոյերին, ովքեր մշտապես որևէ նոր բանի են ձգտում։ Այս կենդանակերպի նշանները համարձակվում են ամուսնանալ, բայց ցավոք սրտի կարճ ժամանակ անց սկսում է մղձավանջը։ Խոյերը շատ շուտով բազմազանության կարիք են զգում, և դավաճանությունը հաճախ է ուղեկցում այս հարաբերություններին։

Երկվորյակներ և Այծեղջյուր

Երկվորյակները շատ անկայուն են և բավականին հաճախ են սիրահարվում, նրանց համար բավականին բարդ է կենտրոնանալ մեկ մարդու վրա, այծեղջյուրները նրանց հակապատկերն են։ Երկվորյակները մակերեսային են և այնքան էլ չեն մտածում իրենց գործողությունների հետևանքների մասին, իսկ այծեղջյուրները մանրամասն մտածում են ցանկացած քայլ և մտահոգվում են ամեն ինչի համար։

Խեցգետին և Կշեռք

Խեցգետինները բավականին բարձր ինտելեկտ ունեն և խորը ներաշխարհ, մանուկ հասակից արդեն ձևավորվում է նրանց սկզբունքները և ամբողջ կյանքի ընթացքում չեն շեղվում իրենց սկզբունքներից, նրանց վատագույ զուգընկերը, որ կարող է հայտնվել իրենց կողքին կշեռքն է։ Կշեռքը սիրում է լինել մշտապես ուշադրության կենտրոնում և երեկույթների մեծ սիրահար է, խեցգետինները մշտապես մտածում են, որ իր զուգընկերոջ համար կարևոր են բոլորը և ամեն ինչ բացի իրենից։ Զույգի հարաբերությունները հնարավոր է հաջող լինի միայն մեկ դեպքում, եթե նրանք պատրաստ լինեն փոխզիջումների, ինչը քիչ հավանական է։

Առյուծ և Կույս

Առյուծները հայտնի են իրենց անզուսպ տեսակով, մշտապես գլխավոր դերում լինելու ցանկությամբ։ Իրենց թվում է, որ պետք է միանգամից ստանան այն ամենն ինչ ուզում են, քրտնաջան աշխատանքն ու աստիճանաբար հաջողությունների հասնելը նրանց համար չէ։ Առյուծների հետ հարաբերություններում Կույսի առաջին սխալը բոլորին քննադատելու հակումն է։ Առյուծը դա երբեք չի հասկանա։ Կույսի երկրորդ սխալն այն է, որ նա հասարակ է, երբեմն՝ նույնիսկ ժլատ։ Այս զույգը կարճ ժամանակ անց որոշում է կայացնում բաժանվել։

Կարիճ և Աղեղնավոր

Կարիճների բնավորությունը ծայրահեղ բարդ է, նրանց բացահայտելը անհավանական է, նրանք ագրեսիիվ բնավորություն ունեն նաև սիրո հարցում։ Աղեղնավորները պաշտում են ազատությունը, , ինչը կարիճները երբեք չեն հանդուրժի։ Եթե աղեղնավորը չի կարող նստել իր տեղում, մշտապես փնտրտուքների մեջ է կարիճը նրա հակապատկերն է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն կարողանա ներդաշնակ միություն ստեղծել։