Կես ժամում հայտնաբերել են փախցրած մեքենան և փախցնողին

Կես ժամում հայտնաբերել են փախցրած մեքենան և փախցնողին

Հունվարի 24-ին, գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղի 21-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ հաղորդման` մոտ երկու ժամ առաջ ինչ-որ մեկը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, տան մոտից փախցրել էր «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան: Դեպքին տեղյակ պահվեցին նաև գիշերային ծառայություն իրականացնող պարեկները:

Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի պարեկները հիշյալ մեքենան հայտնաբերեցին Շիրակի մարզում և 32-ամյա մի տղամարդու ձերբակալելուց հետո տեղափոխեցին ոստիկանության Ախուրյանի բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: