Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ

Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանը սպասում է Օմանից տեղեկատվության հաջորդ հանդիպման ժամանակի և վայրի վերաբերյալ»,- ասել է Բաղային։
Նա նշել է, որ մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների փուլի հետաձգումը միջնորդի նախաձեռնությամբ է եղել և երկու կողմերի համաձայնությամբ։
«Իրանը կհետևի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը լուծելու դիվանագիտական ուղուն», - հավելել է Բաղային։