Երբ այսօրվա իշխանությունն ինձ դիմում է, մերժում եմ, քանի որ այն հայանպաստ չէ․ Նուռ
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի մի բառով կարելի է անվանել երկրի հիմքերը քանդելու պլանավորված աշխատանք։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց արվեստագետ Նուռը։
Նրա խոսքով՝ ամեն հայ, ՀՀ քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից պիտի պատասխանատվություն ունենա իր վրա, պիտի մտահոգվի երկրում առկա արհավիրքներով։
«Ներկա իշխանությունն է այս ամենի մեղավորը։ Ես երբեք իրենց չեմ դիմել, իրենք են դիմել, եթե պետք է եղել։ Բայց ես մերժել ու մերժում եմ նրանց, քանի որ այսօր գործող կառավարությունը հայ չէ, հայանպաստ չէ»,- ասաց նա։
Ըստ Նուռի՝ այս ժամանակահատվածը ապագայում կկոչվի բարբարոսների ժամանակահատված, քանի որ թամանյանական Երևանը դարձել է չգիտես ինչ։
«Սա մեծ ցավ է։ Ե՛վ նախկինում եմ պայքարել, որ չքանդեն շենքերը, և՛ հիմա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։