Տղամարդը փորձել է 40 000 դոլարի ոսկի տեղափոխել՝ կեղծամի տակ եւ աղիքում թաքցրած

Տղամարդը փորձել է 40 000 դոլարի ոսկի տեղափոխել՝ կեղծամի տակ եւ աղիքում թաքցրած

Նյու Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել՝ 39 947 դոլարի ձուլածո ոսկու մաքսանենգության համար, հաղորդում է The Times of India-ն:

Տղամարդը ոսկին թաքցրել էր գլխին դրված կեղծամի տակ տեղակայված փոքր պարկում: Մաքսային ծառայության պաշտոնյան հավելել է, որ տղամարդու ուղիղ աղիքում նույնպես երկու նման պարկ է հայտնաբերվել՝ պարկուճի տեսք ունեցող ոսկու պարունակությամբ:

Delhi Customs-ի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են կտրում կեղծամը, որպեսզի մերկացնեն ոսկու պարկը, որն ամրացված է եղել նրա ճաղատ գլխին:  

Հնդկական անձնագիր ունեցող տղամարդը Աբու Դաբիից էր ժամանել: Նրան ձերբակալել են:

Ոսկու տեղափոխումը չվերթների ժամանակ ինքնին անօրինական չէ, սակայն ուղեւորները պետք է հայտարարագրեն ազնիվ մետաղի քանակը, որը տեղափոխում են եւ համապատասխան հարկեր վճարեն: