Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դարյա Դուգինայի սպանությանը մասնակից կարող են լինել այլ անձինք ևս

Blog Image

Ռուսաստանի Դաշնության քննիչները չեն բացառում, որ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը կարող են մասնակից լինել այլ անձինք, բացի ուկրաինուհի Նատալյա Վովկից: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:

«Հետաքննությունը նախատեսում է Նատալյա Վովկի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Պարզվում են նշված հանցագործության կատարմանը մասնակից այլ անձինք»,- տեղեկացրել են ՌԴ քննչական կոմիտեից:

ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ այդ հանցագործության կատարմանը մասնակից է եղել ուկրաինուհի Նատալյա Վովկը, ով Դուգինային հետևելու համար բնակարան է վարձակալել այն շենքում, որտեղ ապրել է սպանվածը:

«Այդ բնակարանում կատարվում է խուզարկություն ՝ հետաքննության համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով։ Նաև հայտնաբերվել է ավտոտնակը, որը վարձակալել է Վովկը, այնտեղ նույնպես խուզարկություն է կատարվում», - հայտնել են ՌԴ ՔԿ-ից:

Send